Եթե օգտագործում եք iOS սարք, Սեղմելով «Ակտիվացնել պաշտպանությունը» կոճակը Getcontact-ի ներքևի ցանկում, Դուք կարող եք ակտիվացնել սպամից պաշտպանությունը՝ հետևելով հրահանգներին։ Այս քայլից հետո, ներքև սահեցնելով սպամի էկրանը և սեղմելով «Փոխել կարգավորումները» «Սպամի կարգավորումներում», Դուք կարող եք ընտրել տարբերակներից մեկը՝ «Արգելափակել բոլոր սպամ զանգերը» և «Զգուշացնել սպամի և խարդախ զանգերի մասին»։ Եթե օգտագործում եք Android սարք, Դուք կարող եք ակտիվացնել սպամից պաշտպանությունը երկու տարբերակով՝ - Հավելվածը տեղադրելիս սպամից պաշտպանությունն ակտիվանում է որոշակի թույլտվություններ տալու դեպքում։ - Եթե չեք տվել այս թույլտվությունները, Դուք կարող եք սպամից պաշտպանությունն ակտիվացնել համաձայն հրահանգների, որոնք կարող եք գտնել «Ակտիվացնել պաշտպանությունը» ցանկում, որտեղ կարող եք մուտք գործել ներքևի ցանկի «ՍՊԱՄ» ներդիրի միջոցով։ Այս քայլից հետո, ներքև սահեցնելով սպամի էկրանը և սեղմելով «Փոխել կարգավորումները» «Սպամի կարգավորումներում», Դուք կարող եք ընտրել տարբերակներից մեկը՝ «Արգելափակել բոլոր սպամ զանգերը» և «Զգուշացնել սպամի և խարդախ զանգերի մասին»։