Գաղտնի ռեժիմը ակտիվացնելու դեպքում, մարդիկ, որոնց պրոֆիլները ստուգում եք և որոնց թեգերը դիտում եք, ձեզ կտեսնեն որպես անանուն օգտատեր: Դուք կարող եք հեռախոսահամարների հարցումներ կատարել և դիտել պրոֆիլի մանրամասները՝ առանց ձեր ինքնությունը բացահայտելու:
Եթե ակտիվացնեք գաղտնի ռեժիմը որպես ոչ պրեմիում օգտատեր, դուք նույնպես չեք կարողանա տեսնել, թե ով է հարցում կատարել ձեր հեռախոսահամարը և դիտել ձեր թեգերը: Եթե ակտիվացնեք գաղտնի ռեժիմը որպես պրեմիում օգտատեր, կարող եք մնալ անանուն և տեսնել նրանց, ովքեր հարցումներ են կատարում ձեր հեռախոսահամարի վերաբերյալ և դիտում ձեր թեգերը:
Գաղտնի ռեժիմը կարող է ակտիվացնել ցանկացած օգտատեր՝ անկախ նրանից՝ նա գնել է պրեմիում, թե ոչ:
Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է գնալ Կարգավորումներ բաժին, որը գտնվում է հավելվածի Այլ ընտրացանկի ներքո: Դուք կարող եք կառավարել ձեր գաղտնի ռեժիմը Կարգավորումների <<Գաղտնի Ռեժիմի Կարգավորումներ>> բաժնում: